Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ ԶՈՒ-երի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, ոչ հրապարակային, բազմաթիվ հանդիպումներ է ունեցել եւ շարունակում ունենալ թե՛ նախկին նախագահների, թե՛ ընդդիմության առաջնորդների հետ: Այս մասին գրում է Dejavu թելեգրամյան ալիքը։
«Չնայած նրան, որ Օնիկ Գասպարյանը հրաժարվում է հրապարակային հանդիպումներ ունենալ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ, այնուամենայնիվ, մեզ հասած տեղեկություններով, ոչ հրապարակային, բազմաթիվ հանդիպումներ է ունեցել եւ շարունակում ունենալ թե՛ նախկին նախագահների, թե՛ ընդդիմության առաջնորդների հետ:
Նա համոզված է, որ Արցախյան պատերազմի պարտության բոլոր պատասխանատուները շուտով խիստ պատժվելու են: Օնիկ Գասպարյանը ակնհայտ հասկանում է, որ ինքն էլ ունի պատասխանատվության իր չափաբաժինը եւ պատասխանատվությունից խուսափել չի հաջողվելու: Ուստի, գերագույն գլխավոր հրամանատարից հետո, երկրորդ պատասխանատու համարվող ԶՈՒ գլխավոր շտաբի պետը փորձում է հասկանալ՝ կտրուկ եւ վճռական գործողությունների գնալու պարագայում իրեն ի՞նչ երաշխիքներ են տրվելու եւ արդյո՞ք իրեն հումանիտար միջանցք տրամադրելու են, թե՝ ոչ»։