|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Խոնարհ հարսիկի դեմքով այս «գեներալը», ով ուղիղ պատասխանատվություն է կրում ՀՀ Զինված ուժերի կազմաքանդման և մարտունակության թուլացման համար, ադրբեջանական հատուկ օպերացիայի շրջանակներում իրեն հռչակել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ․ ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Արթուր Ղազինյանը՝ նկատի ունենալով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին։
«Եթե հիշում եք, Ալիևը որոշ ժամանակ առաջ հայտարարեց, որ Հայաստանին բանակ պետք չէ և տարակուսանք հայտնեց Ռուսաստանի դեսպանի` Հայկական բանակը արդիականացնելու Ռուսաստանի մտադրության մասին հայտարարության վերաբերյալ։
Ադրբեջանական գործակալներին և առանձնահատուկ հիմարներին ի գիտություն. Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, իսկ դրա դեմ ցանկացած գործողություն կորակվի որպես հանցագործություն», - նշել է Ղազինյանը։