կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-19 14:15
Տարածաշրջան

Իրանում այսօր ցամաքային զորքերի զորավարժություններ կանցկացվեն

Իրանում այսօր ցամաքային զորքերի զորավարժություններ կանցկացվեն

Հունվարի 18-ին իրանական բանակի հրամանատար, բրիգադային գեներալ Կիումարս Հեյդարին հայտարարել է, որ հունվարի 19-ին «Էգթեդար-99» զորավարժությունները կանցկացվեն Մակրանի ափին՝ օդային ստորաբաժանումների, հատուկ նշանակության ջոկատների և արագ արձագանքման կազմավորումների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է իրանական Mehr News գործակալությունը:

Հեյդարին նշել է, որ առաջիկա վարժանքներն իրենց տեսակով եզակի են, քանի որ առաջին անգամ կանցկացվեն մարտական ու թիրախային կարգով։

«Ուժերը կներկայացնեն ներքին նորարարական տեխնոլոգիա, որը ծառայում է ցամաքային ուժերին»,- շեշտել է նա:

Հաղորդվում է, որ այս միջոցառումը հիմնականում ուղղված է ստորաբաժանումների մարտունակության գնահատմանը, մարտական ուժերի օպերատիվ արձագանքմանը: Առաջիկա զորավարժություններին կմասնակցեն հատուկ նշանակության ջոկատներ, որոնք ունակ են գործողություններ իրականացնել տարբեր աշխարհագրական տարածքներում, այդ թվում՝ ծովում, ցամաքում և լեռնային շրջաններում: