Մայիսի 24-26-ը Հայաստանում կանցկացվեն համատեղ հատուկ մարտավարական զորավարժություններ` «Կոբալտ-2016»-ը, որին կմասնակցնեն ՀԱՊԿ անդամ երկրների ներքին զորքերի (ոստիկանության) ստորաբաժանումները, որոնք ընդգրկված են ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում. տեղեկանում ենք ՀԱՊԿ պաշտոնական կայքից:
Զորավարժությունները կանցկացվեն ՀՀ ՊՆ «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում: Դրանց կհետևի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Զորավարժությունների ընթացքում կմշակվեն ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի համատեղ միջոցառումներ, զենքի, թմրանյութերի, պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության ուղիների արգելափակման հնարավորությունները և այլն: Կկիրառվեն մարտական և ռազմա-տրանսպորտային ուղղաթիռներ: