|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հունվարին կայցելի Ռուսաստանի մայրաքաղաք: Այս մասին հունվարի 14-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սաուդյան Արաբիայի իր գործընկեր Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդի հետ Մոսկվայում կայացած բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
«Ի դեպ, հունվարին սպասվում է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի այցը Մոսկվա»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Միևնույն ժամանակ, Լավրովը, խոսելով Պարսից ծոցի երկրների հավաքական անվտանգության քննարկման համար համաժողովի հնարավոր անցկացման մասին, նշել է, որ Մոսկվան հասկանում է Սաուդյան Արաբիայի մտահոգությունը «տարածաշրջանի որոշակի երկրներում Իրանի հատուկ գործողությունների» կապակցությամբ:
«Մենք այսօր խոսել ենք, որ համաժողովը, որը մենք առաջարկել ենք անցկացնել Ծոցի հավաքական անվտանգության հայեցակարգը քննարկելու համար, կարող է օրակարգում ներառել նշված բոլոր խնդիրները, ինչպես նաև այլ մասնակիցների, այդ թվում՝ Իրանի մտահոգությունները»,- ասել է նա: