|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Անկարա և Մոսկվա, որպեսզի աշխատանքային հանդիպում անցկացնի իր գործընկերների հետ. այս մասին հունիսի 12-ին հաղորդել է իրանական IRNA գործակալությունը:
Իրանի արտգործնախարարության խոսնակ Աբբաս Մուսավին ասել է, որ նախարարության ղեկավարը թուրք և ռուս գործընկերների հետ կքննարկի երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խոշոր հիմնախնդիրները:
«Սա Զարիֆի երկրորդ արտասահմանյան ուղևորությունն է` կորոնավիրուսի առաջին ալիքի համեմատաբար թուլացումից հետո», - ասել է դիվանագետը:
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ Իրանի արտգործնախարարը հունիսի 15-ի երեկոյան կմեկնի Մոսկվա ՝ հանդիպելու իր ռուս գործընկերոջ հետ: Նա հավելեց, որ ավելի մանրամասն տեղեկություններ Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման մասին կտեղեկացվի ավելի ուշ: