կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-15 13:20
Քաղաքական

Նիկո՞լ, Ալիևներին հրավիրում էիք Շուշի՝ մուղամ լսելու, եկել են, ու՞ր եք. Արտակ Զաքարյան

Նիկո՞լ, Ալիևներին հրավիրում էիք Շուշի՝ մուղամ լսելու, եկել են, ու՞ր եք. Արտակ Զաքարյան
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Նիկո՞լ, Ալիևներին հրավիրում էիք Շուշի՝ մուղամ լսելու:
Եկել են, ու՞ր եք:
Գնացեք դիմավորեք, սուփրա-սեղան գցեք, իրար հետ նալբաքի պարեք:
 
Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի. Փաննահ խանը (հիմա՝ Ալիևը) դավաճան Մելիք-Շահնազարի (հիմա՝ դավաճան Նիկոլի) թողտվությամբ, պատմութայն մեջ երկրորդ անգամ հայտնվել է Շուշիում: Հայտնվել է, որ ասի, ով տիրում է Շուշիին, տիրում է նաև Արցախին:
Նիկո՛լ, դու էն տղեն չէիր, որ գլուխ էիր գովում, թե պապերդ ծագումով Շուշեցի են, և հպարտանում էիր, որ Արցախյան արմատներ ունես:
Պարոն ոչ բարով “գերագույն գլխավոր հրամանատար Նիկոլ”, Ալիևների՝ Շուշի այցելելու կապակցությամբ հայ ժողովրդին ասելիք չունե՞ս, թե գրպանային ծախու “կուսակցությունների” հետ հանդիպումներ ես անում, որ իշխանության մնալու ընտրություններ անես: Իսկ ապագայում էլ, երևի ենթադրում ես, որ Ալիևներն այցելելու են Տավուշի մարզի Վերին կամ Ներքին Ոսկեպար, Սոֆուլու և Բարխուդարլու, Արարատի մարզի Տիգրանաշեն, Սյունիքի մարզի Շուռնուխ, Գեղարքունիքի մարզի Արդանիշ ու Սոթքի հանքավայր՝ ադրբեջանի դրոշը բարձրացնելու համար:
Հայե՛ր, ձեզ ընդհանրապես չի հետաքրքրու՞մ այն ինչ տեղի է ունենում ձեր շուրջ: Վաղը, մյուս օրը ֆեյսբուքում ե՞ք տուն կառուցելու, երեխա ունենալու, եկեղեցի գնալու, հարսանիք անելու: Դեռևս չե՞ք համոզվել, որ դուք մի պրոբլեմ ունեք, որի անունն է Նիկոլ»: