|
Փոխարժեքներ
09 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.93 |
| EUR | ⚊ | € 405.58 |
| RUB | ⚊ | ₽ 4.2677 |
| GBP | ⚊ | £ 478.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.12 |
Ադրբեջանական մամուլն անթաքույց հրճվանքով ներկայացնում է, թե ինչպես է Փաշինյանը լսել ադրբեջանական մուղամ և ծանոթացել այսպես կոչված «Ղարաբաղի տան» ցուցադրությանը։
«minval.az»-ը գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ հոկտեմբերի 8-ին, այցելել է Թուրքմենբաշիում անցկացվող ԱՊՀ երկրների ազգային ուտեստների և մշակույթի փառատոնին, որտեղ հնարավորություն է ունեցել ավելի մոտիկից ծանոթանալու ադրբեջանական ավանդույթներին։
«Ադրբեջանի տաղավարում հնչել է մուղամ։ Այստեղ ներկայացվել է նաև XIX դարի «Ղարաբաղի տան» ինտերիերը, որը վերակառուցվել է Ադրբեջանի ազգային գորգի թանգարանի ցուցադրության հիման վրա։
Հյուրերին ցուցադրվել են նաև ադրբեջանական գորգեր, քյալաղայիներ, պղնձից, փայտից և կերամիկայից պատրաստված իրեր, ինչպես նաև ազգային խոհանոցի բազմազանությունն ու թեյախմության ավանդույթները»,-գրել է թշնամի երկրի լրատվամիջոցը։