|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Առնվազն հինգ սիրիացի զինվոր է սպանվել չորեքշաբթի գիշերը Սիրիայի արևելքում զենքի պահեստներին ու ռազմական դիրքերին Իսրայելի ռազմաօդային ուժերի ավիահարվածների արդյունքում: Այս մասին հայտնում է France-Presse-ը՝ հղում կատարելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդարանին:
Ըստ լրատվամիջոցի՝ իսրայելական բանակը 18-ից ավելի թռիչք է իրականացրել ու հարվածել մի շարք թիրախների՝ Դեյր էզ Զոր քաղաքի և Սիրիա-Իրաքի սահմանի մոտ գտնվող Ալ Բուքամալ քաղաքի շրջակայքում: Գործողության ընթացքում 11 զինյալ է սպանվել: