Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Սիրիացի մեկ զինվոր է զոհվել, ևս երեքը վիրավորվել են Պալմիրայի շրջանում ֆոսֆատային գործարանի վրա իսրայելական օդուժի հարվածի հետևանքով. հոկտեմբերի 14-ին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարի տեղակալ Վադիմ Կուլիտը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերի չորս F-16 կործանիչներ մուտք են գործել Սիրիայի օդային տարածք ԱՄՆ-ի կողմից օկուպացված Ալ Թանֆ գոտում՝ Սիրիայի Հոմս նահանգում, հարվածել Պալմիրայի մոտ գտնվող ֆոսֆատային հանքաքարի գործարանին, ինչպես նաև քանդել կապի աշտարակը։
«Սիրիայի ռազմական ղեկավարությունը որոշել է չկիրառել ՀՕՊ համակարգեր, քանի որ Իսրայելի ավիացիոն հարձակման պահին երկու քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռ է եղել ՀՕՊ համակարգերի ոչնչացման գոտում՝ Դուբայ-Բեյրութ և Բաղդադ-Դամասկոս երթուղիներով»,- ասել է Վադիմ Կուլիտը:
«Իսրայելի ավիացիոն հարվածի արդյունքում մեկ սիրիացի զինվոր է զոհվել, ևս երեքը՝ վիրավորվել: Գործարանը կրել է նյութական վնաս»,- հայտնել է ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալը:
Հարկ է նշել, որ Իսրայելի ղեկավարությունը Սիրիայի տարածքում օդային հարվածներն արդարացնում է իրանամետ «Հըզբոլլահ» շարժման դեմ պայքարելու անհրաժեշտությամբ: