|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվների արգելափակումից հետո Facebook-ի շուկայական կապիտալիզացիան նվազել է 41 միլիարդ դոլարով, իսկ Twitter- ինը՝ 3 միլիարդ դոլարով:
Коммерсант-ը գրում է՝ քանի որ հունվարի 7-ին Facebook-ը հայտարարել էր «Ինստագրամ»-ում գործող՝ նախագահի հրապարակումների՝ անորոշ ժամկետով արգելքի մասին, NASDAQ բորսայում սոցիալական ցանցի բաժնետոմսերը 5,3%-ով էժանացել էին: Ընկերության շուկայական կապիտալիզացիան այժմ կազմում է 731,56 միլիարդ դոլար:
Twitter-ի բաժնետոմսերը հունվարի 7-ից կորցրել են իրենց արժեքի 7,74%-ը: Ընկերության կապիտալիզացիան ընկել է 38,3 միլիարդ դոլարի:
Հունվարի 6-ին Կոնգրեսի վրա հարձակումից հետո, Միացյալ Նահանգներում քաղաքական լարվածության աճի ֆոնին, արգելափակվել էին Թրամփի՝ Facebook-ի և Twitter-ի օգտահաշիվները: