|
Փոխարժեքներ
22 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Ռուսական РБК-ն հաշվարկել է` ինչպես է մեկ օրվա ընթացքում փոխվել ԱՄՆ ֆինանսների նախարարության «կրեմլյան զեկույցում» ներառված մոտ հարյուր ռուսաստանցի միլիարդատերերի կարողությունը: Հիմք են ծառայել Forbes օնլայն վարկանիշային ցուցակի տվյալները:
Ըստ կայքի` զեկույցի հրապարակումից հետո գործարարների ընդհանուր կարողությունը Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ի դրությամբ նվազել է 1,06 միլիարդ դոլարով:
Այսպես` ամենաշատը նվազել են Վագիթ Ալեքպերովի, Վլադիմիր Լիսինի, Սուլեյման Քերիմովի ակտիվները՝ համապատասխանաբար` 226 միլիոն, 205 միլիոն և 102 միլիոն դոլարով:
«Կրեմլյան զեկույցը» հրապարակվել է ԱՄՆ-ի կողմից հունվարի 30-ին: