Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կորցրել է 6,6 միլիարդ դոլար ընկերությանը պատկանող սոցիալական ցանցերի և ծառայությունների գլոբալ խափանումների պատճառով և, ըստ Forbes Real-Time-ի տվյալների, իջել է վեցերորդ տեղը աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում:
Ըստ թերթի՝ Ցուկերբերգի կարողությունը նվազել է 5,4%-ով և կազմել 116,1 մլրդ դոլար:
Facebook-ի ղեկավարը ամենահարուստ մարդկանց ցուցակի հինգերորդ տեղը զիջել է Oracle ծրագրային ապահովման մշակող ընկերության համահիմնադիր Լարի Էլիսոնին, որի կարողությունը կազմում է 117,8 միլիարդ դոլար:
Երեկ տարբեր երկրների Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի օգտատերերը հաղորդում էին ծառայությունների լայնածավալ խափանումների մասին: Հետո, այս ֆոնին, հաղորդումներ եղան Telegram-ի, Twitter-ի, Google-ի և TikTok-ի աշխատանքի խնդիրների մասին:
Ըստ ԶԼՄ -ների՝ ամենամեծ սոցիալական ցանցի այս խափանումը դարձավ ամենամեծը 2008-ից ի վեր․, այն ժամանակ խափանվել էր մեկ օրով:
Facebook սոցիալական ցանցը հիմնադրվել է 2004 թվականի փետրվարին 19-ամյա ամերիկացի ուսանող Մարկ Ցուկերբերգի կողմից: Շտաբը գտնվում է Մենլո Պարկում (Կալիֆոռնիա): Ընկերությանն են պատկանում նաև Messenger, WhatsApp և Instagram ծառայությունները: