կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-12 13:51
Աշխարհ

ԵՄ-ն Իրանին հորդորել է դադարեցնել ուրանի՝ մինչև 20% հարստացումը

ԵՄ-ն Իրանին հորդորել է դադարեցնել ուրանի՝ մինչև 20% հարստացումը

ԵՄ-ն կոչ է արել Թեհրանին՝ վերանայել Ֆորդուի միջուկային կենտրոնում ուրանի 20% հարստացումը սկսելու՝ իր որոշումը, ինչպես նաև խոստացել է բոլոր դիվանագիտական ջանքերը գործադրել Ջո Բայդենի կառավարման ընթացքում ԱՄՆ–ին Իրանի միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (JCPOA) վերադարձնելու համար: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի՝ երկուշաբթի տարածած հայտարարության մեջ:

«Ֆորդուի ստորգետնյա միջուկային կենտրոնում ուրանի՝ 20% հարստացման  գործընթացի սկիզբը, որը ԱԷՄԳ-ն հաստատել է հունվարի 4-ին, լուրջ մտահոգություններ առաջացնող իրադարձությունների զարգացում է: Իրանի այս գործողություններն անհամատեղելի են Ֆորդուի միջուկային կենտրոնի վերաբերյալ JCPOA-ի դրույթների հետ և կարող են լուրջ հետևանքներ ունենալ: Մենք կոչ ենք անում Իրանին՝ զերծ մնալ հետագա սրացումից և անհապաղ հետևել իր ընտրած ուղուն»,- ասվում է փաստաթղթում:

ԵՄ-ն խոստացել է «աջակցել ինտենսիվ դիվանագիտական ջանքերին, որոնք ուղղված են մի կողմից Միացյալ Նահանգներին JCPOA-ի իրագործմանը, իսկ մյուս կողմից` Իրանին գործարքի լիարժեք համապատասխանությանը և կատարմանը վերադարձնելուն»: «Մենք ողջունում ենք JCPOA-ի վերաբերյալ դրական հայտարարությունները նորընտիր նախագահի կողմից և անհամբեր սպասում ենք ԱՄՆ նոր վարչակազմի հետ համագործակցությանը»,- ասվում է փաստաթղթում: