|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ալյուրի հարստացումը կազդի՞ հացի գնի վրա: Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ-ական պատգամավոր Իշխան Խաչատրյանն այս հարցն ուղղեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին:
«Արդյոք իրականացվե՞լ են համապատասխան առողջապահական ուսումնասիրություններ ՀՀ առողջապահության նախարարության կողմից նախքան օրենքի ընդունումը»,- հարցրեց պատգամավորը կառավարության` ալյուրի հարստացման օրենքի վերաբերյալ:
Առողջապահության նախարարը նշեց, որ ուսումնասիրություններ արվել են, որոնք վկայում են, որ կա սակավարյունության խիստ արտահայտված խնդիր բնակչության, հատկապես` վերարտադրողական տարիքի կանանց և նախադպրոցական տարիքի երեխաների շրջանում: Ահա, թե ինչու, որպես խնդրի լուծում, նախընտրել են ալյուրի հարստացման միջոցը:
Պատգամավորը հարցրեց նաև` արդյո՞ք ալյուրի հարստացումը ազդելու է հացի գնի վրա, և արդյո՞ք հարստացման մասին փաթեթավորման վրա արձանագրվելու է: Նախարարը նշեց, որ հացը չի թանկանալու, քանի որ ծախսարդյունավետության տեսակետից ալյուրի հարստացումը համարվում է ամենաարդյունավետը: