Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Նիկոլ Փաշինյանն այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցելու համար մեկնել է Մոսկվա։
Օդանավակայանում Փաշինյանին դիմավորել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն ու ՌԴ ԱԳՆ արարողակարգերի երկու աշխատակից։
Փաշինյանից հետո ժամանել է Ադրբեջանի ղեկավարը. նրան օդանավակայանում, ըստ AzerTAC–ի, դիմավորել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։
Հիշեցնենք, որ 2019 թ. հոկտեմբերին, երբ ՌԴ նախագահը ժամանել էր Երևան, նրան օդանավակայանում դիմավորել էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այդ միջադեպը Փաշինյանի աջակիցների կողմից ոգևորությամբ էր ընդունվել։ Փաստորեն, «Kаков привет, таков ответ» ռուսական ասացվածքը ռուսներն «ամբողջ ուժով» ջարդեցին ՀՀ–ն ներկայացնող վարչապետի գլխին։
Հավելենք նաև, որ Մոսկվայում հայերը բողոքի ցույց են կազմակերպել Նիկոլ Փաշինյանի դեմ՝ «Դավաճան Նիկոլ», «Թուրք Ննիկոլ» կարգախոսներով։