|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Yerevan.today-ը գրում է. «Այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրից անմիջապես հետո վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հարավարեւմտյան Բ3 թաղամաս, որտեղ գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրենասյակում տեղակայված է կուսակցության շտաբը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրան շտաբում դիմավորող չի եղել: Ավելին՝ անցնող ավտոբուսներից քաղաքացիները հայհոյել են եւ դավաճան, կապիտուլյանտ վանկարկումներով դիմել Փաշինյանին:
Նշենք, որ այս պահին դեռ Փաշինյանը գտնվում է շտաբում, իսկ թաղապետ Դավիթ Կարապետյանին հրահանգվել է վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպման տանել թաղապետարանի աշխատակիցներին: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ Փաշինյանին ուղեկցում է 15 մեքենաների շարասյուն»։