Փոխարժեքներ
21 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.92 |
EUR | ⚊ | € 432.84 |
RUB | ⚊ | ₽ 4.765 |
GBP | ⚊ | £ 514.37 |
GEL | ⚊ | ₾ 140.53 |
Օրեր առաջ ՀՀ վարչապետի աթոռը ժամանակավորապես զբաղեցնող անձը Մոսկվայում էր: Պաշտոնական Ռուսաստանը, բացի արարողակարգային բարձր նշաձողից, նաև հատուկ ժեստ էր արել. Մոսկվայի շենքերից մեկի պատին շքեղ ու մեծադիր պաստառ էր փակցվել, որի վրա վերևում հայերենով ու հատուկ մեծադիր գլխատառերով, իսկ ներքևում՝ համեմատաբար փոքր ու ոչ գլխատառերով, գրված էր հետևյալը. «ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՄԵԾԱՐԳՈ ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՎՈՎԱՅԻ ՓԱՇԻՆՅԱՆ !»: Եթե հաշվի առնենք, որ նույն պաստառի աջ կողմում հաղթանակի 80-ամյակի խորհրդանիշն էր, ապա պարզորոշ է, որ սա նաև հատուկ հարգանք էր Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ, երախտիքի նշան՝ Հայրենական Մեծ պատերազմում և հաղթանակում ունեցած ծանրակշիռ ավանդի համար:
Պարզ է նաև, որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հանդեպ իր վարքագծով բնավ արժանի չէր նման բարձր վերաբերմունքի, բայց և այնպես պաշտոնական Մոսկվան մնացել էր իր բարձրության վրա. հակառակ նրան, որ ժամանող անձը կարող էր և Վլադիմիր Պուտինի աչքի լույսը չլինել, բայց պաշտոնն ու բարեկամ երկրի ղեկավարի կարգավիճակը արժանացել էր բարձր հարգանքի:
Իսկ թե ինչ տեղի ունեցավ այսօր Երևանում՝ ՌԴ արտգործնախարարի այցի ժամանակ՝ բոլորը տեսան. պարեկների «հսկողությամբ» ու լուռ հայացքների ներքո (արդեն պարզ է, թե ում հրահանգով) տարբեր տեղերում պարզեցին ՌԴ ղեկավարին մարդասպան ներկայացնող պաստառներ՝ այն դեպքում, երբ տառացիորեն նույն օրը բերման էին ենթարկվել Սրբազան պայքարի մասնակիցները՝ բոլորովին անմեղ ու բարոյախրատական մակագրությամբ պաստառ փակցնելու համար, իսկ պաստառը արագորեն հեռացվել էր:
Իհարկե, Փաշինյանի այս արկածախնդրության պտուղները շուտով իր ողջ դառնությամբ ճաշակելու է ՀՀ ազգաբնակչությունը՝ սովորական արտահանողից մինչ խոպանչիներ ու ՌԴ-ի հետ բազմաթիվ թելերով կապված հարյուր հազարավոր մարդիկ, բայց դա հազիվ թե հետաքրքրի իր կապկումներով երկիրը ցնցումների, իսկ հայ ժողովրդին՝ թուրքական ստրկության տանող հանցավոր խմբին ու վերջինիս պարագլխին: Կարևորը արտաքին հրահանգիչների համար տեսարան ապահովվեց, մի քիչ էլ ինչ-որ մեկի մոլուցքը տեղատվություն ապրեց:
Վահե Սարգսյան