Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քաղաքացիական պայմանագրի նախընտրական արշավը շարունակվում է Արագածոտնի մարզում: Հերթական կանգառը եղել է Դաշտադեմ գյուղում:
Այստեղ Նիկոլ Փաշինյանին առաջինը դիմավորել և ձեռքը սեղմել է քրեական անցյալով հայտնի Ռուստամ Ստեփանյանը` Չաղ Ռուստամը:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանի պաշտպանների թվում է եղել նաև նույն այս անձը՝ քրեական անցյալով հայտնի Ռուստամ Ստեփանյանը։ Նրան կառավարական ամառանոց էր բերել պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Հայկ Սարգսյանը մտերիմ հարաբերություններ ունի Ռուստամ Ստեփանյանի հետ, որի նկատմամբ դեռևս 2016 թվականին ՌԴ իշխանությունները հետախուզում էին հայտարարել` մարդու առևանգման և սպանության մեղադրանքով: Սարգսյանի և Ստեփանյանի հետ կապված վերջին աղմկահարույց միջադեպերից է 2021 թվականի ապրիլի 4-ին Ծաղկաձորում հնչած կրակոցները:
Հունիսի 1-ին էլ ոստիկանները Երևանում կանխել էին «ռազբորկա», 20 բերման ենթարկվածների մեջ էր նաև Ռուստամը: