կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-08 15:45
Քաղաքական

Ի՞նչ փաստաթղթեր է Ալեն Սիմոնյանի կինը ներկայացրել ՀՌԱՀ. «Դեժավյու»

Ի՞նչ փաստաթղթեր է Ալեն Սիմոնյանի կինը ներկայացրել ՀՌԱՀ. «Դեժավյու»

«Դեժավյու» տելեգրամյան ալիքը գրում է․ «Օրեր առաջ գրել էինք, որ ՀՌԱՀ-ի հայտարարած հեռուստաընկերությունների մրցույթում հայտ է ներկայացրել նաև Ալեն Սիմոնյանի կնոջը պատկանող Freenews հեռուստաընկերությունը, որի ֆինանսավորումը ամբողջովին լինելու է ուկրաինական: Freenews-ի՝ արտոնագիր ստանալու դեպքում, ինչը ևս մեր լավատեղյակ աղբյուրը չբացառեց, Ուկրաինայի քաղաքացի, մեծահարուստ Վիլեն Շատվորյանը պարտավորվել է իր վրա վերցնել հեռուստաընկերության ողջ ֆինանսական ծախսը:

Երեկ ArmDaily.am-ի հետ զրույցում  ուկրաինահայ քաղաքագետ Մարատ Հակոբյանն ասել է, որ Վիլեն Շատվորյանն իր հետ զրույցում տեղեկացրել է, որ Ալեն Սիմոնյանին անձամբ չի ճանաչում և երբևիցէ որևէ շփում նրա հետ չի ունեցել: «Վիլեն Շատվորյանի հետ անձամբ եմ զրուցել: Նա ասաց, որ Ալեն Սիմոնյանին չի ճանաչում ու ոչ մի կայքի ֆինանսավորում իր կողմից չի պլանավորվում»: Ուկրաինահայ քաղաքագետը ArmDaily.am-ի հետ զրույցում հավելեl է նաև, որ իրենց համար դեռևս անհասկանալի է, թե ովքեր կարող էին նման ապատեղեկատվություն տարածել ու ինչ նպատակներ են հետապնդում նրանք:

Այսպիսով պարզ է դառնում, ոչ թե Dejavu-ն է ապատեղեկատվություն տարածել, այլ միգուցե Ալեն Սիմոնյանի կինն է՞ Freenews-ի մրցույթային փաթեթը ներկայացնելիս շահարկել Վիլեն Շատվորյանի անունը և թյուրիմացության մեջ գցել ՀՌԱ Հանձնաժողովին: Տեսանյութում հստակ երևում է, որ Ալեն Սիմոնյանի կինը փաթեթը ներկայացնելիս Freenews-ի 49% բաժնեմասի սեփականատեր է ներկայացնում Վիլեն Շատվորյանին: Ուշադիր լսելու դեպքում պարզ է դառնում, որ Freenews-ի եթերի արտոնագիր ստանալու դեպքում Վիլեն Շատվորյանը միլիոնավոր դոլլարների ներդրում է խոստանում իսկ մյուս՝ 51% բաժնետերի կամ բաժնետերերի կողմից ֆինանսական ներդրման մասին խոսք չկա, միայն ակնարկվում է, որ Freenews-ը ունի պատրաստած գովազդային փաթեթ և հույս է հայտնում, որ այդ փաթեթի միջոցով կկարողանան ապահովել ֆինանսական մուտքեր:

Նման արագ արձագանքից հետո, մնում է եզրակացնել. կամ Վիլեն Շատվորյանին խաբել են և կեղծ թղթեր են ստորագրել տվել, կամ Վիլեն Շատվորյանը տեղյակ չէ և Freenews-ը ուղղակի խաբել է ՀՌԱՀ-ին:

Կա երրորդ տարբերակը ևս. Վիլեն Շատվորյանը փոշմանել է, որ ընդառաջել է Ալեն Սիմոնյանի առաջարկին, համաձայնել է օգնել, բայց վերջին զարգացումներից հետո չի ցանկանում գործ ունենալ մի մարդու հետ, ում հայրենիքում որակում են որպես դավաճան: Այսքանից հետո, որ մի գործարարը կցանկանա կիսել դավաճանի խարանը և դասվել դավաճանների շարքին»:

Ավելի ուշ տելեգրամյան ալիքը գրել է.

«Արդեն գրել էինք, որ ՀՌԱՀ-ի՝ հեռուստատեսությունների մրցույթին, Freenews-ի փաթեթը ներկայացնելիս շահարկել է ուկրաինահայ հասարակական գործիչ Վիլեն Շատվորյանի անունը։ Տեսանյութում հստակ երևում է, որ Ալեն Սիմոնյանի կինը փաթեթը ներկայացնելիս Freenews-ի 49% բաժնեմասի սեփականատեր է ներկայացնում Վիլեն Շատվորյանին: Երեկ Շատվորյանը հերքել էր, ասելով , որ ինքը ոչ Ալեն Սիմոնյանին է ճանաչում, ոչ էլ պատրաստվում է որևէ կայք ֆինանսավորել։ Dejavu-ն լուրը հրապարակելիս հիմնվել էր ՀՌԱՀ-ի մրցույթի ժամանակ Ալեն Սիմոնյանի կնոջ հայտարարության վրա։

Dejavu-ն ներկայացնում է պետռեգիստրի փաստաթղթերը, որտեղ հստակ երևում է, որ Freenews-ի 100% սեփականատերը Հասմիկ Դանիելյանն է, իսկ Մարիամ Սարգսյանը՝ տնօրենը։ 49%-ի բաժնետեր Շատվորյանի կողմից միլիոնավոր դոլլարների ներդրման մասին Մարիամ Սարգսյանի հայտարարությունը ՀՌԱՀ-ի հայտարարած մրցույթում ծիծաղելի է, քանզի Freenews-ի կանոնադրական կապիտալը 1000 դրամ է և Շատվորյանի անունը բաժնետերերի ցանկում չկա։ Կից փաստաթղթերից երևում է,որ Ալենի կինը խաբել է ՀՌԱՀ-ին շահարկելով Շատվորյանի անունը»։