կարևոր
12568 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-01 17:33
Իրավական

Ալեն Սիմոնյանի եղբոր կինը կալանավորվեց երկու ամիս ժամկետով

Ալեն Սիմոնյանի եղբոր կինը կալանավորվեց երկու ամիս ժամկետով

Ալեն Սիմոնյանի եղբոր կինը կալանավորվեց՝ երկու ամիս ժամկետով։ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի, նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են Հակակոռուպցիոն դատարանից։

Նշենք, որ գործով ավելի վաղ կալանավորվել է «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում և տարբեր անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ 15 վայրում խուզարկություններ են իրականացվել՝ ՔԿ-ում քննվող երկու քրեական վարույթի շրջանակներում, որին հաջորդել են աղմահարույց ձերբակալություններ։ Մասնավորապես, երկու վարույթներով ձերբակալվել է յոթ անձ, այդ թվում՝ Էկոնոմիկայի՝ պաշտոնից ազատված փոխնախարար Անի Իսպիրյանը և Պետական ներդրումների քաղաքականության վարչության պետ Լիլյա Սիրականյանը։ Ըստ ՔԿ-ի՝ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից:

Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392մլն. ՀՀ դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: Նշված գործողությունների արդյունքում խախտվել են մրցույթի մասնակից հիմնադրամի իրավունքներն ու օրինական շահերը, Էական վնաս է պատճառվել պետությանը:

Մյուս քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձը, օժտված լինելով համապատասխան լիազորություններով, ինտենսիվ այգիների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառու հանդիսացող Վ.Դ.ի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ և իմանալով վերջինիս ծանոթներ՝ այլ շահառուների տվյալները, 2022-2023 թվականների ընթացքում նրանց կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացված այգեհիմնման նպատակով գյուղատնտեսական ծառայությունների մատուցման կամ ապրանքների ձեռք բերման վերաբերյալ կատարված՝ Ծրագրով սահմանված պահանջներին չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացված լինելու պայմաններում, նրանց տրվող ֆինանսական փոխհատուցումը չի մերժել, այլ ընդհակառակը՝ զեկուցագրեր է ներկայացրել այն մասին, որ շահառուների կողմից կատարված աշխատանքները համապատասխանում են Ծրագրով սահմանված չափորոշիչներին։

«Դրանից հետո խնդրել է հանձնարարական՝ Նախարարության համապատասխան վարչությանը՝ Ծրագրի համաձայն իրականացնել վճարումներ շահառուների հաշվեհամարներին։ Արդյունքում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից նշված ծրագրով մի շարք շահառուների բանկային փոխանցման միջոցով անհիմն փոխհատուցվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուրը 238.418.100 ՀՀ դրամ գումար, որը Վ.Դ.-ի և այլ շահառուների կողմից խարդախությամբ հափշտակվել է»,- հայտնել էին ՔԿ-ից: