կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-15 20:27
Հասարակություն

Նոյեմբերի 11-ից հետո ադրբեջանցիներն առնվազն 4 հայ պատանդ են վերցրել Արցախում. Կարեն Վրթանեսյան

Նոյեմբերի 11-ից հետո ադրբեջանցիներն առնվազն 4 հայ պատանդ են վերցրել Արցախում. Կարեն Վրթանեսյան

Ինչքանով հասկանում եմ, արդեն նոյեմբերի 11-ից հետո ադրբեջանցիներն առնվազն 4 հայ պատանդ են վերցրել Արցախում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական փորձագետ կարեն Վրթանեսյանը:

«Ինչքանով հասկանում եմ, արդեն նոյեմբերի 11-ից հետո ադրբեջանցիներն առնվազն 4 հայ պատանդ են վերցրել Արցախում։ Տեսանյութ են շրջանառում, ծանոթ-բարեկամներն էլ են գրում...

Պաշտոնական պարզաբանում ինչո՞ւ չկա։

Պետություն ունե՞նք, թե այն, ինչ պետությունից մնացել է, զբաղված է միայն դավաճանի աթոռը պահելով»,- գրել է նա։

Լրագրող Վաչիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ սկանդալային ահազանգ ենք ստացել։

Պարզվում է՝ նոյեմբերի 11-ին Արցախ վերադարձող 4 քաղաքացիները Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհահատվածում անհետացել են: Կորած քաղաքացիներից մեկի կինը «Էպիկենտրոն»-ին հայտնել է, որ սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տարածված գերիների մասին պատմող տեսանյութում ճանաչել է ամուսնուն: Սկանդալային ահազանգի մանրամասները՝ շուտով»: