կարևոր
3766 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-09 19:52
Հասարակություն

Իշխանությունը պահելու համար բռնապետը ստիպված է լինում ավելի ու ավելի արմատական քայլերի դիմել․ Վրթանեսյան

Իշխանությունը պահելու համար բռնապետը ստիպված է լինում ավելի ու ավելի արմատական քայլերի դիմել․ Վրթանեսյան

Անձնակենտրոն բռնապետությունները միշտ ավելի ու ավելի վատն են դառնում, մինչև բռնապետին չեն տապալում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

«Որովհետև բռնապետը անընդհատ դիմում է քայլերի, այնպիսի կարմիր գծեր է հատում, որոնցից հետո իրեն ատողների, իրենից վրեժ լուծել ցանկացողների թիվն աճում է։

Եւ ըստ այդմ իր իշխանությունը պահելու համար բռնապետը ստիպված է լինում ավելի ու ավելի արմատական քայլերի դիմել, նշանակում է՝ ավելի շատ նորմեր խախտել։

Բացի այդ դիկտատորները միշտ փորձում են հանցակից դարձնել հնարավորինս շատ մարդկանց, որպեսզի նրանք էլ այլևս «զադնի դնելու» տեղ չունենան, իսկ այդ մարդկանց անվտանգությունը կախված լինի բռնապետի բարյացակամությունից։

Չմտածեք, թե այս գործընթացում «հատակ» կա։ Նա միշտ ավելի ու ավելի խորը «իջնելու» տեղ ունի։ Որովհետև հետ գնալու ճանապարհ իրեն չի թողնում, իսկ իշխանությունը պահելու համար պետք է նորանոր խորքեր գրավի նենգության, ստորության և դաժանության...»,- գրել է նա։