Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գործող իշխանությունը, հանցավոր տարբեր դրսևորումներից հետո, փորձ է անում առաջինը՝ պահպանել իշխանությունը և երկրորդը՝ իշխանությունը պահպանելով՝ թաքցնել այն ամենը, ինչ տեղի է ունեցել՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց փաստաբան Երվանդ Վարոսյանը «Իրավական ուղի» կազմակերպության հրավիրած՝ «Ազգային աղետ և վերածնունդ․ իրավական բաղադրիչը» խորագրով մասնագիտական խորհրդաժողովի ընթացքում։
Իշխանությունը, նրա խոսքով, փորձում է ապահովել մի վիճակ, երբ օբյեկտիվ քննությունը բացառված լինի, ճշմարտությունը հանրությունը երբեք չիմանա և այդ ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ որևէ քննություն չիրականացվի։
Այս ճանապարհին իշխանությունը կիրառում է մի մեխանիզմ, որը ենթադրում է քրեական հետապնդումներ, անձանց իրավունքների անհարկի սահմանափակումներ։
Վարոսյանի խոսքով՝ ռեպրեսիաների միջոցով փորձ է արվում լռեցնել անձանց բողոքի ձայնը՝ ապահովելով իր իշխանության մնալը։
«Ի՞նչ սահմանադրական իրավունքներ են հիմնականում խախտվում այս գործընթացում․ բնականաբար, ամենատեսանելին դա հավաքների ազատությունն է, որը սահմանափակում է իշխանությունը՝ մասնավորապես հավաքների վայրերից անձանց անիմաստ, շատ ժամանակ անհասկանալի ընտրողականությամբ բերման ենթարկելն է, որի անունը դնում են վարչական ձերբակալություն։ Երբեմն բերման են ենթարվում մարդիկ, որոնց արարքներում, անգամ սխալ մեկնաբանման պարագայում, որևէ խախտում լինել չի կարող։ Մենք այս հարցում ևս խտրական մոտեցում ենք տեսնում»,-ասաց Երվանդ Վարոսյանը։
Սա, ըստ նրա, ինքնին խոսում է այն մասին, որ կա ակնհայտ քաղաքական ուղղվածություն և ակհայտ քաղաքական նպատակ։
«Հանկարծ ընդդիմության լիդերների մի շրջանակ հայտարարվում է ապօրինի հավաք կազմակերպող, հանկարծ ձերբակալվում է և սկսվում է իրավական վարույթը։ Հետո դատարանը կայացնում է այն որոշումը, որը պիտի կայացվի, հետո սկսվում է հարձակումը դատական համակարգի վրա, որ՝ սևերին ազատում են, այնինչ մեղադրողները ասելիք չեն ունենում»,-կոնկրետ օրինակներ հիշեց Երվանդ Վարոսյանը։
Դատական համակարգի պահվածքը նա դրական գանահատեց, ասաց, որ դատավորները քաղաքական պատվերներ չեն կատարում, դա է պատճառը, որ վերջին օրերին նորից սկսել են խոսել վեթինգների մասին՝ առանց հասկանալու ինչի մասին են խոսում։
«Նպատակը՝ ունենալ կամակատար դատավորներից բաղկացած դատական իշխանություն։ Եթե հանկարծ դա հաջողվի, ես արդեն չգիտեմ ինչ կլինի։ Որովհետև եթե դատական պաշտպանությունից զրկվեն ռեպրեսիաների ենթարկվողները, կհայտնվենք անելանելի վիճակում՝ իրենք էլ հետը։ Ասում եմ՝ իրենք էլ, քանի որ սանձարձակ ռեպեսիաներից հետո դատական պաշտպանության շնորհիվ հասարակությունում ծայրահեղ մոտեցումների դրսևորումներ չենք տեսնում, եթե այդ բարիերն էլ վերանա, լինելու է շատ դաժան հակազդեցություն»,-ասաց Վարոսյանը։
Գիտակից հասարակությունը նահանջելու տեղ չունի, ասաց փաստաբանը, զոհասեղանին մեր հայրենիքի ճակատագիրն է, մեր երկրում հանգիստ ապրելու իրավունքը։
Մանրամասն՝ տեսանյութում․