կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-24 21:18
Քաղաքական

Փաշինյանը ցանկանում է վերացնել դատական իշխանությունը․ Երվանդ Վարոսյան

Փաշինյանը ցանկանում է վերացնել դատական իշխանությունը․ Երվանդ Վարոսյան

Փաշինյանն իր սանձազերձած քաղաքական ռեպրեսիաները հաջողությամբ իրագործելու ճանապարհին ցանկանում է վերացնել դատական իշխանությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Մեր զոհերի թիվն ու ցուցակը գաղտնի պահվող, Հայրենիքը գյուղ առ գյուղ, տուն առ տուն թշնամուն զիջող պարտված իշխանությունը, անհետ կորածների խնդրով զբաղվելու փոխարեն, այսօր հրատապ օրենսդրական փոփոխության նախագիծ է ներկայացրել, ըստ որի նախատեսվում է ներդրնել դատարանի կողմից խափանման միջոցներ կիրառելու, խուզարկության կատարման, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթամասնագիտացում...

Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն իր (ու կարծում եմ իր օտարերկրյա ղեկավարների) սանձազերձած քաղաքական ռեպրեսիաները հաջողությամբ իրագործելու ճանապարհին ցանկանում է վերացնել դատական իշխանությունը, ստեղծել բոլշևիկյան վերահսկելի «տրոյկաներ», որոնց պարագայում կփորձի կյանքի կոչել ցանկացած ապօրինություն։

Նիկոլ Փաշինյանը չի հանգստանալու, մինչև վերջնականապես չկործանի Հայաստանն ու մեզ բոլորիս չդարձնի գաղթական»։