կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-06 11:42
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուբեն Վարդազարյանն ու Արթուր Դավթյանը ներկա են Սուրբծննդյան պատարագին

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվող Սուրբծննդյան և Աստվածհայտնության պատարագին, որն անցկացվում է Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ․ ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, ներկա են ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն ու ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ հայտնում է Yerkir.am-ը։

Պատարագին ներկա են նաև ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ։

Նշենք, որ եկեղեցու մուտքերի մոտ քաղաքացիները բողոքի ակցիա էին իրականացնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը պատարագին բացառելու համար, սակայն նա չներկայացավ։ Պատարագին ներկա չեն նաև ՀՀ կառավարության անդամները։

Պատարագին հետևեք Yerkir.am-ի ուղիղ հեռարձակմամբ։