|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Քիչ առաջ Սուրբ Սարգիս եկեղեցում Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված պատարագ մատուցվեց, որին ներկա էին «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցությունների պատգամավորներ, քաղաքացիներ:
Պատարագին ներկա չէր ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Մարտի 1-ին, նշեց, որ իր համար Սերժ Սարգսյան և Ռոբերտ Քոչարյան անուններով նախագահներ չեն եղել, և լրագրողներին հորդորեց նրանց մասին հարցնելիս չնշել նախագահ բառը:
«Մարտի 1-ի ոճրագործության բացահայտման հարցը օրինականության հարց է: Դրա պատասխանատվությունը կրում են պետական հեղաշրջում իրականացրած և իշխանության եկած մարդիկ: Մարտի 1-ի հարցը դուրս չի գա օրակարգից, քանի դեռ չեն բացահայտվել իրական մեղավորները»,- հայտարարեց պատգամավորը:
Ըստ նրա` այդ խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ Հայաստանում հաստատվի ժողովրդավարական իշխանություն:
Պատարագի մասնակիցների երթն ուղեւորվեց դեպի Մյասնիկյանի արձան` այնտեղ ևս հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ հնարավոր է` Մյասնիկյանի արձանի մոտ իրենց միանա Լևոն Տեր-Պետրոսյանը: