Փաշինյանի հրաժարականի պահանջով նստացույցը Հանրապետության հրապարակում շարունակվում է
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով նստացույցը Հանրապետության հրապարակում շարունակվում է։ Այս մասին տեղեկանում ենք Հայրենիքի փրկության շարժման ֆեյսբուքյան էջից:
Հայրենիքի փրկության շարժմանը միացած երիտասարդները վստահ են՝ գործող իշխանության հեռացումն է այն միակ ճանապարհը, որը հնարավորություն կտա փրկել մեր երկիրը վերահաս աղետից, շտկել մեր մեջքը եւ շարժվել առաջ։