Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Թանկացումները իհարկե բոլորիս խնդիրն են։ Շղթայական ռեակցիայա՝ էլ.էներգիան, գազը, դոլլարը բերելու են տարրական ապրանքների ու ծառայությունների թանկացմանը։ Ու շատ դեպքերում դա արդեն տեսանելի է։
Միջին խավը ծախսերը կքչացնի, ինչից տնտեսությունը կրկին կտուժի։ Անապահով խավը կդառնա էլ ավելի աղքատ։ Սա կզգանք գարնանը։
Պատերազմի արդյունքում կորցրել ենք ՀԷԿեր, հանքեր, վարելահողեր՝ սա էլ ա բացասաբար անդրադառնալու տնտեսության ճգնաժամի վրա։ Եթե կառավարությունը բյուջետային ծախսերը անում ա վարկով, ապա աղետ ասածը շատ մեղմ ա։
Այս պատկերը հասկացող երկրի ղեկավարը կարող ա ունենալ ժամանակ Ծաղկաձորում ռեստորանում նստի կամ երկար լավաշ հոդվածներ գրի Рафик саусэм нэ виноват բոլորին հոգնացրած ոճի մե՞ջ: Չպիտի որ։ Այսինքն կամ չի հասկանում, ինչ ա տնտեսության վիճակը, կամ գիտի, որ հետևանքները իրա պատասխանատվության տակ չեն, գնալու ա, թողնի ուրիշի վրա։
Այլ բացատրություն չկա, ոնց կարող ենք մինչև հիմա չունենալ որևէ ռազմավարություն ըստ ոլորտների, ճգնաժամից դուրս գալու պլան կամ իրական ճանապարհային քարտեզ։ Ու չգիտեմ էլ, որն ա ավելի վախենալու՝ որ կոմպետենտ չեն, թե որ հույս ունեն ոչինչ չանել, ժամանակ ձգել ու հետո գցել ուրիշի վրա»: