կարևոր
3466 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-29 17:27
Քաղաքական

Ամեն մեկն իր գործին է, իսկ թշնամին պատրաստվում է պատերազմի․ Անժելա Էլիբեգովա

Ամեն մեկն իր գործին է, իսկ թշնամին պատրաստվում է պատերազմի․ Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է․

«Թշնամին սեպտեմբերյան հարձակման արդյունքում զոհվածների մարմիններ է վերադարձնում նոյեմբերին։ Մարմիններ, որոնք Հայաստանի տարածքում էին գտնվում, որոնք օկուպացրել է թշնամին ու դուրս գալ մտադիր չի։

Եռաբլուրում իրենց երեխաների շիրիմները պաշտպանող ծնողներին են դատում։ Պաշտպանում էին մեկից, ով գալիս էր իրենց երեխաների շիրիմների մոտ նկարվելու նրանից հետո, երբ հանրայնորեն խոստովանեց, որ կարող էր խուսափել զոհերից ու պատերազմից։

Քաղաքը պարալիզացված ա, որովհետև տասնյակ հազարավոր դոլլարների Ամանորյա լուսավորությունով պիտի զարդարեն Երևանը, տոնածառի լույսերը պիտի դեկտեմբերի սկիզբ վառեն։

Երասխի վերևի բլրի վրա դեմ դիմաց Հայաստանի ու թշնամու դրոշներն են երևում։ Տիգրանաշենում պաշտպանական գծերը արդեն նաև միջպետական ճանապարհից էս կողմ են։

Հակոբյան Աննան էլի ստատուսներ ա գրում զոհվածների մասին, զուգահեռ պայծառ ֆոտոսեսսիաներ հրապարակում թունիսյան արձակուրդներից։ Ալենը Կատարում ֆուտբոլ ա նայում։ Քերոբյանը նախարարի դերի մեջ ա։ Միրզոյանը պարտաճանաչ թուրքերին ա ցավակցում ու շնորհավորում։ Ավինյանը քարոզարշավակոխ ա անում։ ԱԺ-ն ԱԱԾ արխիվներ ա ոչնչացնում։ Մարդա իրա գործին, մի խոսքով։

Իսկ թշնամին պատրաստվում ա պատերազմի…»։