|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Թուրքիան և ԱՄՆ–ն պայմանավորվել են համատեղ աշխատանքային խումբ ստեղծել՝ կապված Անկարայի կողմից ռուսական Ս-400 Տրիումֆ հակաօդային պաշտպանության համակարգերի գնման հետ:
«Տեխնիկական բանակցությունները սկսվել են», - հայտարարել է նա մամուլի ասուլիսում:
Թուրք-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամի պատճառ դարձած ռուսական վերջին համակարգերի մատակարարումները սկսվել են 2019-ի ամռանը: Վաշինգտոնը պահանջել էր հրաժարվել գործարքից և դրա դիմաց գնել ամերիկյան Patriot համակարգեր՝ սպառնալով հետաձգել կամ նույնիսկ չեղարկել Թուրքիային F-35 կործանիչների վաճառքը, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել՝ համաձայն CAATSA- ի («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենք)։ Շաբաթներ առաջ էլ ԱՄՆ–ն պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության մի շարք ներկայացուցիչների նկատմամբ։