|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՆԱՏՕ-ի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ Վաշինգտոնում կազմակերպված` ՆԱՏՕ-ի ԱԳՆ ղեկավարների նիստից հետո արած հայտարարության մեջ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ ռուսական Ս-400-ները ՆԱՏՕ-ի համար վտանգ չեն լինի. տեղեկացնում է BBC-ի թուրքական ծառայությունը:
«Ս-400-ները բացառապես լինելու են Թուրքիայի վերահսկողության տակ, և ի սկզբանե հայտարարում եմ, որ դրանք ՆԱՏՕ-ի համակարգերի, ներառյալ` Ֆ-35 կործանիչների համար ոչ մի վտանգ չեն կարող ներկայացնել: Բացի այդ` Ռուսաստանի հետ մեր առաջին պայմանը դա էր, և, չնայած, որ դրանք ՆԱՏՕ-ի համակարգերին չեն համապատասխանում, ոչ մի ռիսկի չեն ենթարկի մեր և ՆԱՏՕ-ի համակարգերը: Եկեք ստեղծենք համատեղ տեխնիկական աշխատանքային խումբ: Այս առաջարկն արդեն հղել ենք Պոմպեոյին»,- ասել է նա:
Չավուշօղուի հայտարարություններից կարճ ժամանակ անց Պենտագոնի խոսնակ Էրիկ Պահոնը հայտարարել է. «Տեխնիկական աշխատանքային խումբ ստեղծելու անհրաժեշտություն չկա: Դա ԱՄՆ-ի համար հարցի լուծման ոչ նպատակահարմար ուղի է»: