|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նախընտրական քարոզարշավի շուրջօրյա մոնիտորինգ կիրականացնի:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնեց, որ արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որի գործունեության մասին հաջորդ շաբաթ մանրամասն հայտարարություն կարվի:
«Հատուկ ուշադրություն է դարձվելու լրագրողների և դիտորդների իրավունքներին: Համագործակցելու ենք ԿԸՀ-ի, իրավապահ և կառավարության համապատասխան մարմինների հետ»,- հայտնեց նա՝ ակնարկելով, որ իրենց աչքից չեն վրիպելու ընտրական գործընթացներում կրթական հիմնարկությունների ներգրավման փորձերը:
Հարցին՝ 12-օրյա ժամկետը բավարա՞ր է քարոզարշավի համար, Թաթոյանը պատասխանեց, որ դա քաղաքական ենթատեքստ պարունակող հարց է, և ինքը դա չի կարող մեկնաբանել: