կարևոր
415 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-12 23:32
Աշխարհ

Պետդեպարտամենտը աշխատանքային խումբ է ստեղծել «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար

Պետդեպարտամենտը աշխատանքային խումբ է ստեղծել «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Պետդեպարտամենտը աշխատանքային խումբ է ստեղծել «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար։

Ռուբիոյի խոսքով՝ խումբը զբաղում է վիզա ունեցող անձանց ստուգմամբ, ծննդաբերական տուրիզմի անօրինական ցանցերի վերացմամբ և այս ոլորտում չարաշահումների կանխմամբ։

«Ընդամենը 1 ամսվա ընթացքում աշխատանքային խումբն արդեն քայլեր է ձեռնարկել աշխարհի տարբեր երկրների ավելի քան 600 օտարերկրացիների վիզաները չեղարկելու ուղղությամբ։

Ամերիկյան քաղաքացիությունը չի վաճառվում։ Սակայն ծննդաբերական տուրիզմի բարդ ցանցերը շահույթ են ստանում՝ օգտագործելով ամերիկյան օրենքների հնարավորությունները։ Նրանք օտարերկրացիներին սովորեցնում են խաբել ամերիկյան վիզային համակարգին, կազմակերպում են նրանց ճանապարհորդությունն ու կացությունը, իսկ երբեմն նույնիսկ կեղծում են փաստաթղթեր՝ օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն տալու իրենց երեխաների համար ստանալ ամերիկյան քաղաքացիություն»,- գրել է պետքարտուղարը։