|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում ավելի շատ պարտվել, քան՝ հաղթել է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
նա, մասնավորապես, նշել է. «Արդյունքն ակնհայտ է՝ ծովից-ծով Հայաստանի փոխարեն այսօր ունենք ընդամենը սարից-սար կամ գետից-գետ Երկիր: Ինչո՞ւ:
Որովհետև անհաղորդակից ենք մեր անցյալի տխուր դասերին, որովհետև մեզնից յուրաքանչյուրն իրեն իրավունք է վերապահում պատեհ ու անպատեհ առիթներով հանդես գալ ժողովրդի անունից, սեփական կերպարով փորձել մարմնավորել այն հերոսին, որը լինելու համար ոչ միայն չունի ապրած տարիների հետագիծ, այլև սեփական Երկիրն ազնվորեն ճանաչելու և սիրելու կարողություն...
Արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենում ենք գրեթե հարյուր տարին մեկ՝ բզկտված Հայրենիք, հուսալքված ժողովուրդ և դեպի անորոշություն տանող ճանապարհ...
Երիցս ճշմարիտ էր այն դասականը, ով ասում էր՝ «Ամենամեծ ստրկությունն այն է, երբ չունենալով ազատություն, դու քեզ համարում ես ազատ...»Լ Ասել է թե՝ ինքնախաբեություն, որի վերջին հանգրվանը պարտությունն է՝ իր դաժան հետևանքներով հանդերձ»: