Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողափրկարարական աշխատանք իրականացնող երեք խմբերին այսօր թույլ չեն տվել մեկնել Ֆիզուլի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։
«Որոնողափրկարարական խումբը, նախօրոք պայմանավորվածության համաձայն, այսօր մեկնել էր Ֆիզուլի, սակայն ադրբեջանցիները թույլ չեն տվել այնտեղ որոնողական աշխատանքներ կատարել։ Հիմա որոնողական աշխատանքներ են ընթանում, Ջաբրայիլում, Կուբաթլուում, Զանգելանում և Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մերձակայքում»,- հավելեց Հունան Թադևոսյանը։
Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1111 զոհված զինծառայողի մարմին:
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանցիները որոնողափրկարարական աշխատանք իրականացնող երեք խմբերի թույլ չէին տվել մտնել Հադրութ։