|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողափրկարարական աշխատանք իրականացնող երեք խմբերին այսօր թույլ չեն տվել մեկնել Հադրութ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգիրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։
«Որոնողափրկարարական խմբերն այսքան ժամանակ եղել են Մարտունու ու Հադրութի շրջանի Շեխեր- Դրախտիկ գյուղերի միջակայքում, որտեղ որոնողական աշխատանքները դադարեցվել են։ Ադրբեջանցիներն ասել են, որ առաջ չեն կարող գնալ, այսինքն՝ Դրախտիկից այն կողմ Հադրութի շրջանն է եւ հայկական կողմը չի մտել։ Հիմա որոնողափրկարարական աշխատանք իրականացնող 3 խումբն էլ վերադառնում է։ Երբ որ պայմանավորվածություն ձեռք բերվի եւ թույլտվություն լինի, այդ ժամանակ կմտնեն»,-ասաց Հունան Թադեւոսյանը։