Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին համարում է ազնիվ մարդ, որը կատարում է իր խոսքը. հայտնում է ՏԱՍՍ–ը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը, պատասխանելով մեծ ասուլիսի ժամանակ հարցերից մեկին, Էրդողանին անվանել էր մարդ, որն «իր խոսքը կատարում է», չնայած այն բանին, որ «որոշ հարցերի վերաբերյալ իրենց տեսակետները կարող են տարբեր լինել»:
«Իրականում սրանք իրեն բնութագրող բառերն են,- ասել է Թուրքիայի նախագահը՝ ուրբաթօրյա աղոթքից հետո պատասխանելով լրագրողների հարցերին:- Հանդիպելով պարոն Պուտինին՝ ես նրան ճանաչեցի այս կերպ: Նա իսկապես ազնիվ մարդ է»:
Էրդողանը նաև նշել է, որ Ռուսաստանը դարձել է «հազվագյուտ երկիր, որը կատարում է իր խոստումները, որի հետ նույնպես կարելի է ամուր հարաբերություններ հաստատել»: «Մենք վստահորեն շարժվում ենք դեպի մեր նպատակները, և ես վստահ եմ, որ կշարունակենք դա անել»,- հավելել է նա: