Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր Ազգային ժողովում պատասխանել եմ լրագրողների հարցերին, որոնցից մեկը վերաբերում էր քրեական գործ հարուցելու ցուցում տալու իրավասությանը։
Ընդգծում եմ ևս մեկ անգամ, որ Մարդու իրավունքների պաշտպանն անկախ է և իր գործունեությունն իրականացնում է բացառապես Սահմանադրության ու օրենքների հիման վրա՝ իրավունքի գերակայությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի խոսքերը չեն կարող ունենալ որևէ քաղաքական երանգ կամ ենթատեքստ, և իմ պատասխանն այդ հարցին եղել է բացառապես իրավական բնույթի և հստակ, բխել է օրենքից:
Դրան քաղաքական ենթատեքստ տալը, կոնտեքստից դուրս ներկայացնելը կամ շահարկելը համարում եմ անթույլատրելի»: