Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՊՎԾ-ն ԱԱԾ-ի հետ կիսելու ոչինչ չունի: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք գործ չունենք միջիշխանական պայքարի հետ:
Նա շեշտեց, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն իրավունք ունի ստուգելու միայն ԱԱԾ-ի ֆինանսաբյուջետային մասը: «Մեզ ստուգելու լիազորություն ունի գլխավոր դատախազությունը, նաև կարող է գործ հարուցվել Հատուկ քննչական ծառայությունում»,- նշեց ԱԱԾ տնօրենը:
Վանեցյանը վստահեցրեց, որ իրենք իրենց աշխատանքն անում են շատ մաքուր, թափանցիկ, օրենքի բոլոր կետերի պահպանմամբ։ «Եթե կլինի մի դեպք, երբ ԱԱԾ-ն ինչ-որ մի անձի նկատմամբ կիրականացնի ապօրինի հետապնդում, ես այդ օրը պատրաստ եմ պատասխան տալ թե՛ օրենքի, թե՛ հասարակության առջև: Հորդորում եմ բոլորին՝ չփորձել արհեստական աղմուկ սարքել ԱԱԾ-ի շուրջ, այս կարճ ժամանակահատվածում այն ձեռք է բերել շատ մեծ հեղինակություն հասարակության շրջանում, և որևէ մեկն իրավունք չունի Ազգային անվտանգության ծառայության հետ խոսելու շանտաժի լեզվով կամ փորձելու վախեցնել, որ մենք մեր գործառույթները չիրականացնենք: Եթե կա մարդ՝ անկախ նրանից, որ զբաղեցնում է պաշտոն, այս կամ այն կուսակցության անդամ է, ղեկավար, նա նույն կերպով պատասխան է տալու օրենքի առաջ»,- ընդգծեց նա:
Հարցմանը՝ եթե Դավիթ Սանասարյանի մեղադրանքը չհաստատվի, հրաժարական կտա՞ք, Վանեցյանը պատասխանեց, որ Սանասարյանը ՀՀ այլ քաղաքացիներից ոչնչով չի տարբերվում: Ըստ նրա՝ եթե ապացուցվի, որ նրա նկատմամբ գործի շրջանակում թույլ են տրվել կեղծիքներ, ապօրինություններ, դրանք թույլ տվողները պատասխան կտան:
Հարցին՝ կա տեսանյութ, որում Սանասարյանը կաշառք է վերցնում, ԱԱԾ տնօրենն արձագանքեց. «Չեմ կարծում, որ անդամահատության կարիք է լինելու»: