|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ Ապարան համայնքի ոստիկանության բաժնի պետ Արմեն Հարությունյանին փորձում են անօրինական կերպով աշխատանքից հեռացնել։
Բանն այն է, որ վերջինիս հրահանգ է իջեցվել գյուղապետերին և համայնքապետերին արգելել ցույցերին մասնակցել և աջակցություն ցուցաբերել ընդդիմադիրներին։
Արմեն Հարությունյանը հրաժարվել է կատարել ապօրինի հրահանգը, ինչի պատճառով փորձում են վերջինիս ստիպել աշխատանքից ազատման դիմում գրել։
Ոստիկանության փոխգնդապետը հրաժարվում է նաև ազատման դիմում գրել։