Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Lurer.com-ի հարցազրույցը Գ.Վ. Պլեխանովի անվ․ տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի տնօրեն պ.գ.թ. Թամարա Վարդանյանի հետ
-Տիկին Վարդանյան, վերջերս տեղի ունեցավ Գ.Վ. Պլեխանովի անվ․ ՌՏՀ Երևանի մասնաճյուղի «Հեռանկարային Հետազոտությունների լաբորատորիայի» հանդիսավոր բացումը։ Բացման խոսքում դուք նշեցիք, որ մասնաճյուղի կրթական ծրագրերում գերակա ուղղություններն ընդգրկում են ՏՏ ոլորտը։ Խնդրում ենք մանրամասնել, ի՞նչ հեռանկարներ են առաջանում ուսանողների համար։
-Առաջին և հիմնական նորությունն այս տարի այն է, որ Գ․Վ․ Պլեխանովի անվ․ տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը հատուկ քվոտայով բյուջետային տեղեր է ստացել Ռուսաստանի Դաշնության Բարձրագույն կրթության և գիտության նախարարությունից։ Ընդ որում, բյուջետային տեղերը հատկացված են «Կիրառական ինֆորմատիկա» ֆակուլտետի համար, որտեղ ուսումնառության ավարտին ուսանողը ստանալու է ՌԴ պետական դիպլոմ՝ «Կիրառական ինֆորմատիկան տնտեսությունում» (Прикладная информатика в экономике) մասնագիտացումով։ Ըստ էության, ենթադրվում է միջառարկայական հետազոտությունների հարթակի ձևավորում։ Ուսումնական պլանն ու առարկայական ցանկն այնպիսի տրամաբանությամբ են մշակված, որ ՏՏ ոլորտն ու տնտեսագիտությունը մեկտեղված են, ինչը կտրուկ բարձրացնելու է ուսումնառության կիրառական բաղադրիչը։ Մեր նպատակն է դաստիարակել ուսանողին որպես հետազոտող-անհատ։ Այդ խնդրին է ծառայելու նաև նորաբաց լաբորատորիայի գործունեությունը։