կարևոր
7237 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-23 14:44
Քաղաքական

Անկախության հռչակագիրը մեր ծննդականն է, որից թշնամին ստիպում է մեզ հրաժարվել. պատգամավոր

Անկախության հռչակագիրը մեր  ծննդականն է, որից թշնամին ստիպում է մեզ հրաժարվել. պատգամավոր

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է

«Այսօր Հայաստանի Անկախության հռչակագրի 34-րդ տարեդարձն է։

1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը Սահմանադրության հետ միասին ՀՀ հիմնադիր փաստաթուղթն է։

Մեր պետականության համար հիմք հանդիսացած Հայաստանի Անկախության հռչակագիրն այսօր ավելի քան վերարժևորման կարիք ունի։

Այն, իրավամբ, մեր պետականության ծննդականն է։ Այսօր թշնամին ստիպում է մեզ հրաժարվել մեր ծննդականից, ինչը կնշանակի հրաժարում պետականությունից։

Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը մեզ համար բացարձակ արժեքներ են, մեր պետության հիմնասյուները։

Փորձ է արվում ոտնձգություն կատարելու մեր հիմնադիր փաստաթղթի հանդեպ՝ դրանով իսկ վտանգելով մեր պետականության գոյության հիմքերը։

Վստահ եմ՝ չե՛ն հաջողելու։ Թշնամուն սպասարկող ուժերը անցողիկ են, մեր հիմնարար արժեքները՝ հարատև»։