կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-27 10:06
Տնտեսական

«Որոտան»-ի բանալիները ամերիկյան կողմին դեռ հանձնված չեն. «Ժամանակ»

«Որոտան»-ի բանալիները  ամերիկյան կողմին դեռ հանձնված չեն. «Ժամանակ»

«Ժամանակ»-ում կարդում ենք. «ՀՀ –ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը երեկ անդրադառնալով Որոտանի հիդրոկասկադի վաճառքին՝ «Ժամանակի» հետ զրույցում ասաց, թե չնայած հայկական կողմի և, մասնավորապես, կառավարության այն հավաստումներին, որ Որոտանի  հիդրոկասկադի առք ու վաճառքի պայմանագիրն արդեն ստորագրվել է, վերջնական գործարքը դեռ կայացած չէ, քանի որ անհրաժեշտ փաստաթղթերը դեռ կնքված չեն։

Ավելի հասկանալի լինելու համար դեսպանը մի պատկերավոր արտահայտություն արեց. «Որոտանի բանալիները դեռ ամերիկյան կողմին հանձնված չեն»։ Իսկ կարո՞ղ է այդ բանալիները հայկական կողմի ձեռքում չեն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։