Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանի Սոցիալական հետազոտությունների կենտրոնը բնակչության շրջանում հարցում է անցկացրել հայերի և ադրբեջանցիների համատեղ կյանքի և ռազմական գործողությունների վերսկսման հավանականության վերաբերյալ: Հարցմանը մասնակցել է պատահականորեն ընտրված 603 հարցվող:
Ըստ Minval.az-ի՝ բնակչության մեծ մասը (66.2%) կարծում է, որ ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակությունը Ղարաբաղում երբեք հնարավոր չի լինի, իսկ 19.4%-ը՝ որ դա հնարավոր կլինի մի քանի տարի անց: Հարցվածների միայն 4.8% -ն է հավատում, որ համատեղ կյանքը հնարավոր է մոտ ապագայում: Կանանց 74.4%-ի կարծիքով՝ ադրբեջանցիների և հայերի համատեղ գոյակցությունն անհնար է, մինչդեռ տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշը 58% է: Հարցված տղամարդկանց 25.5%-ը և կանանց 13.3%-ը կարծում են, որ համատեղ կյանքը հնարավոր կլինի մի քանի տարի անց:
Հարցվածների շրջանում հայերի հետ համատեղ կյանքը համարվում են անհնարին հիմնականում երիտասարդները:
Շեքի-Զաքաթալայի և Վերին Ղարաբաղի բնակչության ավելի քան 80.0%-ը դեմ է հայերի հետ համատեղ կյանքին: Ապշերոնի բնակիչների մեծամասնությունը (73,7%) նույն կարծիքին է: Համատեղ կյանքը անհնարին են համարում միջնակարգ կրթություն ունեցողների 75.0%-ը, արհեստագործական ուսումնարանների և քոլեջների շրջանավարտների 71.7%-ը, լրիվ միջնակարգ կրթություն ունեցողների 69.0%-ը և բարձրագույն կրթություն ունեցողների 57.7%-ը: