|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Գազիանթեփ քաղաքում գտնվող Սանկո համալսարանական հիվանդանոցում բռնկված հրդեհի արդյունքում ութ մարդ է մահացել կորոնավիրուսով հիվանդների վերակենդանացման բաժանմունքում: Հրդեի պատճառը թթվածնի մատակարարման համակարգի խափանումն է եղել. հաղորդում է Anadolu-ն:
Հաղորդվում է, որ յոթ հիվանդ մահացել է տեղում, իսկ մեկը՝ մեկ այլ հիվանդանոց տեղափոխվելիս: Կա 11 վիրավոր։ Եվս 14 հիվանդ, որոնք բուժվում էին բաժանմունքում, տարհանվել է և տեղափոխվել այլ կլինիկաներ: