|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՌԴ Կոստրոմա քաղաքի «Պոլիգոն» սրճարանում խոշոր հրդեհ է բռնկվել, տարհանվել է շուրջ 250 մարդ, կան զոհեր ու տուժածներ։
«Ժամը 02.37-ին հաղորդում է ստացվել Կոստրոմայի Նիկիցկայա փողոցում գտնվող «Պոլիգոն» սրճարանում հրդեհի բռնկման մասին։ Շենքից տարհանվել է 250 մարդ», - ասված է ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հրդեհը տարածվել է 3500 քմ տարածությունում։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 50 մարդ և 20 միավոր տեխնիկա։ Այս պահի դրությամբ կրակը տեղայնացվել ու մարվել է։
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, վերջին տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է 15 մարդ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ «Երկու կամ ավելի անձանց անզգուշությամբ մահ պատճառելու» հոդվածով։
Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառ կարող էր դառնալ հրթիռանետ ատրճանակի կիրառումը։ Նշվում է, որ հրդեհի բռնկումից առաջ սրճարանում մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել։ Դեպքի հանգամանքները դեռ պարզվում են։
Տեսանյութը՝ տելեգրամյան ալիքում։