Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանության պաշտոնաթող գեներալներն ու գնդապետերը կոչ են ուղղել ոստիկանությանը: Այն ներկայացնում ենք ստորեւ.
«Հարգելի ոստիկանության ծառայողներ
Սիրելի ընկերներ և զինակիցներ
Քույրեր և եղբայրներ
Այս օրհասական պահին դիմում ենք Ձեզ, որպես ավագ ընկերներ, որոնք Ձեր կողքին են եղել , կան և կլինեն բոլոր ժամանակներում։
Իրար հետ մարտնչել ենք թշնամու դեմ, կռիվ տվել հանցագործների հետ, ապահովել հասարակական անդորրը, չխնայելով առողջությունը և նույնիսկ կյանքը:
Մեր կարգախոսը միշտ եղել է «ծառայում ենք օրենքին» և այսօր մեր հորդորը, խնդրանքն ու պահանջը ձեզանից մեկն է ՝ գործել միմիայն օրենքի տառին համապատասխան, բացառապէս Ձեր գործառութային պարտականությունների շրջանակներում, չկատարելով անօրինական հրամաններ և կարգադրություններ, չդառնալով կույր կամակատար և գործիք:
Կուռ և խիզախ եղեք, որպեսզի արժանի լինեք Ձեր զոհված ընկերների հիշատակին։
Ոստիկանությունը միշտ եղել է հասարակության սերուցքը, ուստի ամեն մեկիս ճիշտ քայլը բարձր է գնահատվելու ժողովրդի կողմից...
Հիշեք մեր փառապանձ նախնիների սխրանքները, ավագ եղբայրների և ծառայակից ընկերների թափված արյունը հանուն մեր Հայրենիքի անվտանգության...
Գործեք Ձեր խղճի և սրտի կանչով, մաքուր ձեռքերով և սթափ գլխով:
Աստված Ձեզ պահապան...»:
Հ.Հ. Ոստիկանության Կոլեգիայի նախկին անդամներ և բարձրաստիճան սպաներ
Վարդան Եղիազարյան, ոստիկանության գեներալ֊լեյտենանտ
Լևոն Երանոսյան, գեներալ ֊լեյտենանտ
Սաշա Աֆյան, ոստիկանության գեներալ-լեյտենանտ
Սամվել Հովհաննիսյան, ոստիկանության գեներալ֊մայոր
Ռաֆիկ Զաքարյան, ոստիկանության֊գեներալ-մայոր
Սարգիս Մարտիրոսյան, ոստիկանության գնդապետ
Սամվել Ասատրյան, ոստիկանության գնդապետ
Արսեն Ադամյան, ոստիկանության գնդապետ
Արշավիր Գևորգյան, ոստիկանության գնդապետ
Գուրգեն Գրիգորյան, ոստիկանության գնդապետ
Ռոման Կիրակոսյան, ոստիկանության գնդապետ