կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-01 13:31
Հասարակություն

Կոչ եմ անում Ոստիկանության, ԱԱԾ ղեկավարներին և աշխատակիցներին չկատարել ապօրինի հրամաններ. Վանեցյան

Կոչ եմ անում Ոստիկանության, ԱԱԾ ղեկավարներին և աշխատակիցներին չկատարել ապօրինի հրամաններ. Վանեցյան
Կոչ եմ անում Ոստիկանության, ԱԱԾ ղեկավարներին և աշխատակիցներին չկատարել ապօրինի հրամաններ: Հրապարակում հավաքվող մարդիկ նաև ձեր երեխաների և ձեր ընտանիքների համար են պայքարում:
 
Կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ որևէ պարագայում չտրվել սադրանքների, չտրվել իշխանական քարոզիչների մանիպուլացիաներին:
 
Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Ապօրինությունները կանխելու լավագույն միջոցը այսօր ընտանիքով, ընկերներով և հարազատներով Ֆրանսիայի հրապարակում ձեր ներկայությամբ այս իշխանություններին ոչ ասելն է:
 
Եղե՛ք վստահ, եղե՛ք վճռական և իմացեք, որ մենք միասին շատ կարճ ժամանակում անպայման, անպայման հաջողելու ենք՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի և հանուն հայ ժողովրդի:
 
Առա՛ջ:
 



Արթուր Վաենցյան

«Հայրենիք» կուսակցության ղեկավար