|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Արցախի Հանրապետության անկախության տոնի առիթով ՀՅԴ Հայաստանի կառույցի անդամներն այսօր այցելել էին Եռաբլուր և ծաղիկներ խոնարհել Արցախի ազատագրման համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների շիրիմներին: Արժևորելով Արցախի ազատագրման համար մարտնչած հայորդիների թողած ավանդը՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր խոսքում փաստեց, որ արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում այսօրվա անորոշությունը կարող է ունենալ անընդունելի և անկանխատեսելի հետևանքներ, ուստի մեկ անգամ ևս պետք է բոլորը հասկանան, որ Եռաբլուրում ամփոփված հերոսների արյունը մեզ համար բացարձակ արժեք է և վեր է ամեն տեսակ շահարկումներից: «Պետք է զարգանալ՝ չզիջելով: Արցախի ներկայիս սահմանների պաշտպանությունը, հզորացումը, Արցախի վերաբնակեցումը կենսական անհրաժեշտություն է հայ ժողովրդի անվտանգության և շարունակականության համար», - նշեց Իշխան Սաղաթելյանը:





